-
03.12.2020|
13:37
Այսօր Ալբանիայի նախագահությամբ սկսվումէ ԵԱՀԿ 57 երկրների ԱԳ նախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, COVID-19-ի համաճարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ այն կազմակերպվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
-
02.12.2020|
21:13
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ի հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Արայիկ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին:
-
02.12.2020|
20:53
Կառավարության որոշմամբ վերացվել են ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները՝ որոշումը հրապարակված է e-gov.am պաշտոնական կայքէջում:
-
02.12.2020|
13:46
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին, հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
-
01.12.2020|
14:20
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյաը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և նրա խնդրանքով ներկայացրել ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
-
30.11.2020|
23:02
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել՝ ասաց նրա օգնական Արմինե Ավագյանը։ «Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը գրել է, սակայն շարունակում է պաշտոնավարել, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը», - ասաց նա։
-
30.11.2020|
22:40
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:
-
29.11.2020|
20:38
Մասնավոր այցով Մոսկվայում գտնվող՝ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրանք հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները։
-
29.11.2020|
20:32
Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:
-
28.11.2020|
14:21
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին: